Բաժիններ՝

«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասումներով:

«Պեպն իմ շատ լավ ընկերն է: Համարում եմ նրան աշխարհի լավագույն մարզիչը: Ինձ շատ հոգեհարազատ է նրա հարձակողական հոգեբանությունը: Բայց այս խաղը չի կարելի անվանել մարզիչների հակամարտություն: Արդյունքը կախված կլինի ֆուտբոլիստների գործողություններից: «Մանչեսթեր Սիթին» գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, և ես պարզորոշ տեսնում եմ Գվարդիոլայի ազդեցությունը թիմի խաղի վրա:

Սերջի Ռոբերտոն և Ժորդի Ալբան մարզվել են ընդհանուր խմբում վերջին 2 օրերին, երկուսն էլ միանգամայն առողջ են և հավակնում են հիմնական կազմում տեղ գտնել: Մեզ բոլորիս շատ ուրախացնում է, երբ մենք կարող ենք վստահորեն ասել, որ Մեսսին նորից պատրաստ է խաղին: Նա պահեր  է ստեղծում և եզրերում, և կենտրոնում: Ինչքան ակտիվ է լինում Մեսսին խաղի ժամանակ, այնքան «Բարսելոնան» ավելի լավ տեսք է ունենում»,- հայտարարել է Էնրիկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս