Հայաստանում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին:

Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դե պք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք, մնացե’ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրե’ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համապատասխան,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:

Տեսանյութեր

Լրահոս