«Ես խաղացի Մարադոնայի հետ. հիմա կարող եմ հանգիստ ավարտել կարիերաս». Ֆրանչեսկո Տոտտի
Հռոմում տեղի ունեցավ բարեգործական խաղ, որում Ռոնալդինիոյի թիմը հաղթեց Տոտտիի և Մարադոնայի թիմին:
Խաղում, որն անցկացվեց «Միասին՝ խաղաղության համար» կարգախոսի ներքո, սպիտակ թիմը հաղթեց կապույտ թիմին՝ 4:3 հաշվով: Պարտվողների թիմում գոլերի հեղինակ են դարձել Անտոնիո Դի Նատալեն, Ֆրանչեսկո Տոտտին և Նիկոլաս Բուրդիսոն, իսկ հաղթողների թիմում՝ Ֆրեդերիկ Կաունտեն, Բոյակ Կրկիչը, Էրնան Կրեսպոն և Ֆերնանդո Կավենագին:
«Ես խաղացի Մարադոնայի հետ: Կարող եմ հիմա երջանիկ հեռանալ»,- Տոտտիին է մեջբերում The Telegraph-ը:
«Ֆրանչեսկոն պարտավոր է խաղալ մինպև 50 տարեկանը»,- ի պատասխան՝ հայտարարել է Դիեգո Արմանդոն, ով խաղի ընթացքում ընդհարվել է Խուան Սեբաստիան Վերոնի հետ:
https://www.youtube.com/watch?v=YX28tRbKdAs
«Խաղաղության խաղի» գաղափարը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ով Վատիկանում ընդունել է խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը