Բաժիններ՝

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգավորման համար օրինագիծ է ներկայացվել ԱԺ

Անկանոն ուղևորափոխադրումները վերահսկվում են օրենքով: Այս մասին հոկտեմբերի 14-­ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում լրագրոցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Բեսլանի մոտակայքում Մոսկվա­Երևան ավտոբուսի վթարին: Նախարարի խոսքով` ընթանում է քննություն, որը ցույց կտա՝ տրանսպորտային միջոցները լիցենզավորվա՞ծ են, թե՞ ոչ:

Նախարարը նաև շեշտեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է կարգավորվեն: Այդ պատճառով օրենքի նախագիծ է ներկայացված է Ազգային ժողով:

«Գոյություն ունի տրասպորտային տեսչություն, որը պետք է դա կարգավորի: Բայց, քանի որ այն դեռ կարգավորման դաշտում չի, դրա համար օրենքը ներկայացվել է Ազգային ժողով` փոփոխության: Ազգային ժողովն այն շուտով կվերանայի: Իհարկե, հիմնական խնդիրներից մեկը կլինի օրենքի շուտ ընդունումը, վերահսկողության իրականացումը: Եվ ոչ միայն միջազգային ավտոբուսային, այլ նաև տեղական ուղևորափոխադրումների հարցում: Քանի որ բոլորս հասկանում ենք, որ դա հասարակության անվտանգության համար է: Դրա համար հասարարակական կարծիքը պետք է հաշվի առնել»,­- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ զոհվածների հուղարկավորության ծախսերի և տուժածներին փոխհատուցում տալու համար մշակվում են գործողություններ: Նախարարն ընդգծեց, որ նախագահում է համապատասխան հանձնաժողովը և ամեն ինչ անելու է, որպեսզի ծախսերը փոխհատուցվեն:

Վահան Մարտիրոսյանի խոսքով` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը ՀՀ ԱՆ մասնագետների հետ մեկնել են դեպքի վայր և ՌԴ տրանսպորտի նախարարի ուղարկված խմբի հետ համատեղ աշխատում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս