Մեծ Բրիտանիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ադրբեջանական Trend գործակալության զրույցում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Քրոֆթսը։
«Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ: Եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջազգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:
Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների «Վերին Լարս» անցակետի սահմանների ընդլայնման հարցը քննարկվում է։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS գործակալությունը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ելույթ ունենալով հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումում։
Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանաիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը համաժողովում ներկայացրեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը պատմական են:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն իր ելույթում նշեց, որ համաժողովը նպաստելու է մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում պատերազմի սկզբում երկիրը առաջարկություն է ստացել Սաուդյան Արաբիայից օգնության տրամադրման մասին, եթե Իրանի հետ Սիրիան խզի ցանկացած հարաբերություն։
այ-ռուսական համագործակցությանը նվիրված ֆորումից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը, հեռանում էր ֆորումի վայրից, մեքենայի մոտ նրան մոտեցան երկու կանայք և լացելով ինչ-որ բան էին խնդրում: Ի պատասխան Կարեն Կարապետյանը գրկեց նրանց և խոստացավ օգնել:
ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Անահիտ Մնացականյանը արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ:
Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Բրազիլիայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Հուսեին Լազիպ Դիրիոզը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի նոր դեպան։ Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական կառավարական Resmi Gazete տեղեկատուն։
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը զոհերի թվում է։
Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:
Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի տեղակալի ծնողները տուժել են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբորեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը և չվացուցակների կազմումն իրականացնում է փոխադրողը:
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Բեսլանի մոտ ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներին Երեւան տեղափոխելու համար ավտոտրանսպորտ կհատկացվի: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության պետ Ալեքսանդր Խորուժին՝ ելույթ ունենալով օպերտիվ շտաբի նիստում:
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Վլադիկավկազի մայրուղում՝Բեսլանի մոտ, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 5 անձինք Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ Սիրիայի պատճառով կարող է գլոբալ հակամարտություն առաջանալ։ Նրա խոսքով՝ աշխարհում ներկայիս իրավիճակը նման է նոր Սառը պատերազմի։
Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չի նեղանա, եթե իրեն պաշտոնից ազատեն: Նա ArmLur.am-ի ասաց. «Յուրաքանչյուր փոփոխություն իր արդյունքը տալիս է:
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումոիում. դանակահարվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ն։
Հյուսիսային Օսիայի իշխանությունները պատրաստվում են օպերատիվ խորհրդակցություն հրավիրել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որի հետևանքով տուժել է 27 մարդ, 5-ը զոհվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարությունը։
«Չնայած այն բանին, որ «Խոստումը» պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմ է, որին սպասվում է աննախադեպ հաջողություն, բացառված չէ, որ այն վարձույթում կբախվի տարբեր մարտահրավերների: Թուրք ազգայնականներն արդեն ամեն ինչ անում եմ՝ արգելափակելու ֆիլմը կինոյի մասին տվյալների բազայի խոշորագույն կայքում՝ IMDb-ում (Internet Movie Database), ինչպես նաև Twitter-ում և Facebook-ում»,- գրում է պարբերականը:
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
Արձագանքեք, ճանաչողներ. վրաերթի հետևանքով մահացած տղամարդու անձը պարզված չէ :