Բեսլանի մոտ ավտոբուսի վթարի 4 տուժածներ դեռևս Վլադիկավկազի հիվանդանոցներում են
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում են մնալ չորս ՀՀ քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) և Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) և Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր և միջին ծանրության, համապատասխանաբար: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ նույն աղբյուրը հետեևյալ տեղեկություններն էր փոխանցել Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին հետևած իրադարձությունների մասին։
«Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16.55-ի սահմաններում Բեսլանից Երևան է մեկնել ՌԴ ԱԻՆ օդանավը:
Օդանավում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև վթարի արդյունքում զոհված մեկ քաղաքացու դին և այն ուղեկցող երկու անձինք: