Վլադիմիր Կլիչկոն և Էնթոնի Ջոշուան կարող են պայքարել WBA տիտղոսի համար, որից հրաժարվել է Թայսոն Ֆյուրին
Այդ մասին հայտարարել է Ջոշուայի մենեջեր Էդդի Հյորնը: Ավելի վաղ Թայսոն Ֆյուրին հրաժարվել էր WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսներից: Էնթոնի Ջոշուայի պրոմոուտերը հայտարարել է, որ սպասվում է միավորիչ մենամարտ:
«Կա մեծ հավանականություն, որ մենամարտը Կլիչկոյի և Ջոշուայի միջև կլինի 2 տիտղոսի՝ WBA-ի և IBF-ի համար: Ենթադրում եմ, որ նրանք կմարզվեն ամեն օր, քանի որ կենտրոնացած են մեկը մյուսի և այն բանի վրա, որ մենամարտն արդեն մոտ է: Դա կլինի վերջին 10 տարվա ամենամեծ մենամարտը գերծանր քաշային կարգում»,- Հյորնին է մեջբերում ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը