Ասպիրինը՝ մազերի, դրանց գեղեցկության և գույնի վերականգնման համար
Գեղեցիկ և խնամված մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են։ Այդ պատճառով էլ նրանք օգտագործում են զանազան միջոցներ, այդ թվում՝ դեղամիջոցներ։ Իհարկե, ժամանակակից աշխարհն առաջարկում է տարբեր կոսմետիկական միջոցներ, որոնք նախատեսված են մազերը խնամելու համար։ Սակայն շատերը գերադասում են օգտագործել հին, ստուգված միջոցներ։ Հաճախ այս դեպքերում օգտագործվում է ասպիրինը, որը համարվում է թեփից ազատվելու լավագույն միջոցներից մեկը։ Mirbodorosti.com կայքը գրում է, որ կանայք, ովքեր հաճախ են լողավազան գնում, կանգնում են խնդրի առաջ, երբ մազերի գույնը խամրում է քլորի պատճառով։
Եթե մազերը գունաթափված են, դրանք կարող են կանաչ երանգ ստանալ։ Բնական է, որ այդպիսի մազեր քչերը կցանկանան ունենալ։ Այս դեպքում ամենամատչելի և արդյունավետ միջոցներից մեկը կարող է ասպիրինը լինել։ Մազերի բնական գույնը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ասպիրինի 5-10 դեղահաբ։
Դրանք անհրաժեշտ է լավ մանրացնել, ապա մի փոքր ջուր ավելացնել։ Ջուրը պետք է տաք լինի, որպեսզի ասպիրինը դրանում լավ լուծվի։ Ստացված զանգվածը պետք է քսել մազերին և պահել 15 րոպե։ Դրանից հետո անհրաժեշտ է մազերը լավ լվանալ։ Ասպիրինը կարող է օգտագործվել նաև թեփի դեմ պայքարում։ Այս դեպքում անհրաժեշտ է ասպիրինի երկու դեղահաբը մանրացնել և ավելացնել շամպունի մեջ, որն օգտագործում եք մազերը լվանալու համար։ Այն անհրաժեշտ է քսել գլխին և պահել 10 րոպե։ Արդյունքը երկար սպասեցնել չի տա. թեփը զգալիորեն կնվազի։
Ասպիրինը կարելի է օգտագործել նաև մազերի փափկեցման համար։ Այդ պրոցեդուրայի արդյունքում մազերը փայլ և լրացուցիչ ծավալ կստանան։ Կես լիտր ջրի մեջ անհրաժեշտ է ասպիրինի երկու դեղահաբ լուծել։ Պարբերաբար կրկնելու դեպքում մազերն ավելի ենթարկվող կդառնան։
Մազերի որակը լավացնելու համար ասպիրինն օգտագործում են նաև տարբեր դիմակներ պատրաստելիս։
Բաղադրիչներ
• ասպիրինի 9 դեղահաբ
• 1 բաժակ տաք ջուր
• 1 թեյի գդալ մեղր
Անհրաժեշտ է լավ խառնել բաղադրիչները, քսել արմատներին։ 15 րոպե անց լվանալ մազերը տաք ջրով։ Այս դիմակը կօգնի մեծացնել մազերի ծավալը, դրանց փայլուն և խնամված տեսք կհաղորդի։ Բնական է, որ առաջին իսկ օգտագործումից հետո դժվար թե ստանաք անհրաժեշտ արդյունք։
Այս գործողությունը կրկնեք պարբերաբար, բայց ոչ շատ հաճախ։ Ամենաօպտիմալ քանակը շաբաթվա ընթացքում մեկ անգամն է։ Ասպիրինն օգտագործել խորհուրդ չի տրվում մի քանի դեպքերում՝ երբ մազերը բարակ են, շատ չոր, եթե վառվել են ներկի օգտագործման արդյունքում, կամ եթե շատ պինդ են, փխրուն։ Ասպիրինը լավագույնս կարելի է օգտագործել այն դեպքում, երբ մազերը յուղոտ են և հաճախ են կեղտոտվում։ Բացի այդ՝ յուրաքանչյուր անգամ ասպիրինով դիմակ օգտագործելիս անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, քանի որ այն կարող է վառել գլխի մաշկը։ Դիմակը քսելուց հետո անհրաժեշտ է այն լավ լվանալ, որպեսզի ասպիրինը գլխի մաշկի վրա չմնա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը