Բաժիններ՝

Հայաստանի կինոակադեմիան սպասում է Ամերիկյանի պատասխանին «Երկրաշարժ» ֆիլմի հարցում

Հայաստանի կինոակադեմիան երկուշաբթի առավոտան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Ամերիկյան կինոակադեմիային: «Մենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկել ենք Ամերիկյան կինոակադեմիա: Նրանց պատասխանը ստանալու դեպքում միայն հստակ կիմանանք մեր անելիքը»,­- «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց կինոգետ, Հայաստանի կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը:

Ամերիկյան կինոակադեմիան պատասխանն ուղարկելու հստակ ժամկետ չի նշել:

«Պատասխանը ստանալուց հետո հնարավոր է, որ կինոակադեմիան նոր խորհուրդ հրավիրի և քննարկի այլ ֆիլմ ներկայացնելու հարցը»,­ասաց կինոգետը:

Հոկտեմբերի 7­-ին Ամերիկյան կինոակադեմիան բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի առաջադրման կապակցությամբ: Ակադեմիան բողոքը հիմնավորել է այն փաստով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում գերակշռում են ռուսները:

Այս առիթով Հայաստանի կինոակադեմիան հավելյալ փաստաթղթեր է ուղարկել Ամերիկյան կինոակադեմիային և սպասում է նրանց պատասխանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս