Բաժիններ՝

Բեսլանի ավտոբուսային վթարից տուժած ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա­Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։ Նրանց դիմավորել են հարազատներն ու մտերիմները, նաև ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ընդգծել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվել են իրենց բնակավայրեր։

Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս