
Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածների տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածների տեղափոխող ՌԴ ԱԻՆ ժամը 19.01ին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ՌԴ ԱԻՆ օդանավով Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների` Երևան ժամանած 27 ուղևորների ցանկը:
Նույն օդանավով Հայաստան է տեղափոխվել նաև պատահարի հետևանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի աճյունը:
ՌԴ ԱԻ նախարարությունն այդ նպատակով հատկացրել է ԱՆ148 մակնիշի օդանավ: ՀՀ
ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:
Ցուցակ
ՌԴ ԱԻՆ օդանավով ՀՀ վերադարձածների