Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները ժամանել են ՀՀ նախագահական նստավայր: ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին ՀՀ նախագահական նստավայրում դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարեն Կարապետյանը Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք
ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտարարել է, որ այդ պաշտոնում իր գլխավոր խնդիրն է համարում Սիրիայի պատերազմի կասեցումը, հայտնում է BBC-ն։
Հոկտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ հաստատվեց ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ:
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանություններն ապրում են վախերի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախենում փոփոխություններից. «Վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց Վանաձորում տեղի ունեցած քվեարկության ժամանակ օգտագործեցին բոլոր ուժային մեթոդները»:
իչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում:
Մ. Սոկոլովն ընդգծեց, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև: Հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, և հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն և հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական և տնտեսական հարաբերությունները», – ասել է Բակիտժան Սագինտաևը:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը: Մովսիսյանի տրանսֆերն ավարտվում էր դեկտեմբերին: Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Ուղևորափոխադրողը, որը այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Հյուսիսային Օսիայում, գործունեություն է ծավալել առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ընկերությունից։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ:
Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից Դիանա Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.) Ալեքսանդր Գալատովի (2000թ.) և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։
Չափազանց հետաքրքրական էր նաև կոշիկի արտադրություն ներկայացնող կազմակերպությունների թվի մեծացման տենդենցը: Սա, կարծում եմ՝ մեր մոռացված կարևորագույն մասնագիտություններից մեկն է, որ ժամանակին մեծ տեսակարար և որակական կշիռ ուներ մեր արդյունաբերության մեջ:
Ինչպես հայտնում է ռուսական Life-ը, հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարված ավտոբուսում գտնվել է 7 երեխա, որոնք վնասվածքներ են ստացել։
ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլը մեկնել է Հյուսիսային Օսիա՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վայր՝ պարզելու կատարվածի բոլոր հանգամանքները, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
3 զինծառայող է զոհվել բանակային տրանսպորտի՝ ականի վրա պայթեցման հետևանքով, որը տեղադրված է եղել Դիարբեքիր և Մարդին քաղաքների միջև ընկած ավտոճանապարհհին, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Թուրքական զբոսաշրջային Անթալիա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Տեղեկություններ զոհերի կամ տուժածների մասին չկան, հայտնում է Anadolu գործակալությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Բեսլանի մոտ վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։ Այս մասին TASS-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարուցում է զարմանք և ափսոսանք, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները համատեղ աշխատում են` ՌԴ տարածում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար:
Միաժամանակ, Սոկոլովն ասաց, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ նախորդ տարի Լարսում արդեն իսկ գործել է ԵԱՏՄ երկրների համար նախատեսված առանձին ուղեգոտի, որն ավելի հեշտացված կարգով հնարավորություն է տալիս իրականացնել ուղևորաբեռնափոխադրումներ։
Թուրքիան ցանկանում է «Հարավային գազային միջանցք» նախագծին միացնել իսրայելական գազի մատակարարումները, հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների &համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, անդամ պետությունների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման, պաշտպանական բնագավառում փոխգործակցության խթանման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության բարձրացման, առումով։ Կազմակերպության նախագահության շրջանակներում մենք շարունակեցինք հետևողական քայլերը վերոհիշյալ ուղղություններով»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։