Մեսսին մարզիչներին արգելել է Իկարդիին հրավիրել Արգենտինայի հավաքական
Այստեղ նույնիսկ Վանդա Նարան չի օգնի: Արգենտինական հայտնի Debate Finale ծրագրի եթերում հնչեցվել է Արգենտինայի հավաքականի մարզիչների կողմից Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի՝ Իկարդիի անտեսման պատճառը: Պատճառ է դարձել Մաուրոյի հին կոնֆլիկտը Մաքսի Լոպեսի՝ Լիոնել Մեսսիի հին ընկերոջ հետ:
Ի նշան աջակցության, Ալբիսելեստեի ավագն ազգային թիմի մարզիչներին արգելել է հրավիրել Իկարդիին՝ չնայած Իտալիայի առաջնությունում նրա բարձր արդյունքներին:
Մաքսի Լոպեսը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2005-07թթ., որտեղ ընկերացել է Լիոնել Մեսսիի հետ: 2008թ. Լոպեսն ամուսնացել է մոդել Վանդա Նարայի հետ, ով 3 որդի է պարգևել ֆուտբոլիստին:
Մինչև ամուսնալուծությունը, որը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, Նարան ինտիմ հարաբերությունների մեջ է եղել Մաուրո Իկարդիի հետ, ով Լոպեսի հետ խաղում էր «Սամպդորիայում»: Նարայի հարսանիքն «Ինտերի» ապագա ավագի հետ տեղի է ունեցել 2014թ. մայիսին: «Ինտերի» դեմ հետագա խաղերում Մաքսին հրաժարվել է սեղմել Իկարդիի ձեռքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը