
Նախարարության տրամադրած ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր

ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին:
Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն