ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։ Քրեական գործը ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 4 անձի դանակահարության դեպքի հանգամանքները։
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ծառայությունը պատշաճ չկազմակերպելու, հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրավիճակից բխող միջոցներ չձեռնարկելու, ինչպես և քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը ժամանակին չկանխելու համար հայտարարվել է:
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի առաջադրված մեղադրանքը քիչ առաջ փոխվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Մահացել է Slingbox-ի հիմնադիր, հայազգի Բլեյք Գրիգորյանը (Blake Krikorian): Բյելք Գրիգորյանն ակտիվ գործունեություն էր ծավալում Սիլիկոնյան հովտում։
Եղիշե Պետրոսյանն այն մարդը չէ, որ ինչ-որ անկարգություններ, խուլիգանություններ անի. «Նա շատ ազնիվ, պարկեշտ անձնավորություն է: Չի կարելի մարդուն վերագրել մի բան, որը չունի կամ չի արել: Նա երբեք ավել-պակաս չի խոսում, ու ոչ էլ հիմար կոչեր կաներ: Ինքը, որպես քաղաքացի, իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, առավել ևս՝ իրավունք ունի բողոքել»:
Եթե ընդունենք Արցախի օրինակի տրված այս տրամաբանությունը, ուրեմն պատերազմական գործողությունների լույսի տակ չենք ընկալում երկրի կառավարման համակարգի որդեգրման դիտանկյունները: Սա նշանակում է նաեւ, որ գուցե այլ շարժառիթներ գոյություն ունեն սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը որդեգրելու որոշման կապակցությամբ:
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ռեջեփ Էրդողանը Անկարայում քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները, ասվում է Ղազախստանի նախագահի կայքում:
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում տուժել է 74 ոստիկան: Հուլիսի 17-19-ը Երևան քաղաքում բերման է ենթարկվել 119 մարդ:
Ռուս զինվորականների մարմինները, որոնք զոհվել են Սիրիայի Իդլիբ քաղաքում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով, գտնվում են «Ջաբհաթ ֆատհ աշ-Շամ» խմբավորման զինյալների մոտ, RIA Novosti-ին հայտնել է Հալեպի աշխարհազորայինների հրամանատարությանը մոտ աղբյուրը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքու կմեկնի օգոստոսի 7-ին` մանակցելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցություններին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել ս/թ. հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:
Եվրոպացի քաղաքական գործիչները խոսում են սիրիական հակամարտության հարցում միջամտելու անհրաժեշտության մասին` միգրացիոն ճգնաժամի լուծման նպատակով, սակայն բանը գործի չի հասնում, գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել ճանապարհների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ՝ ոլորտի պատասխանատուների, վարչակազմերի ղեկավարների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սանկ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, այդ թվում` սիրիական թեմատիկայի համատեքստում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի սպանության դեպքի առթիվ:
«Եղիշե Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1993 թ, երբ ընդունվեցի «Արձագանք» ստուդիա: Միասին աշխատել ենք գրեթե մեկ տարի, բայց այդքանն էլ բավական էր ճանաչելու եւ հարգելու նրան որպես բարի, առաքինի եւ լավ մարդու: Ես խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել նրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա առողջական խնդիրներ ունի»:
Ադրբեջանական APA գործակալությունը զրուցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ` խնդրելով մեկաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի»:
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:
Change.org կայքում հրապարակված բանաձևը, որը պահանջում է աշխատանքից ազատել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր Վերնիսաժի տարածքին նոր կարգավիճակ տալու խնդիրը: Ներկաները մասնավորապես նշում էին, որ Վերնիսաժը մշակութային վայրից դառնում է սովորական առևտրի վայր, որտեղ, հայկական արտադրանքից բացի՝ ներկայացվում է նաև թուրքական, թաիլանդական արտադրանք:
Այսօր բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մորը` տիկին Նվարդին, ազատ են արձակել այն պայմանով, որ այսօր երեկոյան նորից ներկայանա ոստիկանություն:
Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Գյումրու Իսահակյան փողոցի 193 տան տանիքում դի է հայտնաբերվել: Շիրակի մարզային փրկարարական վարչություն այս մասին ահազանգ է ստացվել ժամը 10.27-ին:
Գազալցակայանի պայթունի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: