
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. պաշտպան. tert.am

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի առաջադրված մեղադրանքը քիչ առաջ փոխվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:
Նա հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 218 և 235 հոդվածներով, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամներին, իսկ այժմ նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու համար: Պաշտպանը նշեց, որ այժմ բողոք են ներկայացնելու վերաքննիչ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: