
«Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր». Ա. Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:
Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար: Ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում ենք մաղթում մեր գործընկերոջը»: