Իրականացվում է խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի հետ համատեղ  շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած  ջրհեղեղով պայմանավորված  խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը:

ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն  մնացորդային քլորի և մանրէաբանական  ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքւոմ շեղումներ չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում  հակասանիտարական վիճակ է և կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում  երեխաների շրջանում   խմելու ջրի գործոնով  պայմանավորված հոսպիտալացման դեպքեր այսօրվա տվյալներով  չի գրանցվել:

Նշենք, որ Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում  բացատրական աշխատանք:

Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Տեսանյութեր

Լրահոս