
Սննդամթերք՝ Վանաձորի բոլոր 20 մանկապարտեզներին

Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք կստանան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նման աջակցություն կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները, ինչի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Վանաձորի նախադպրոցական ուսհաստատությունների տնօրեններին տեղեկացնում ենք, որ սննդամթերքը կարող են ստանալ հուլիսի 5-ին, ժամը 11-ից սկսյալ Վանաձորի թիվ 3 դպրոցի հետնաբակից:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն