Բաժիններ՝

Ռոջեր Ֆեդերերը տարավ 150-րդ հաղթանակը խոտածածկի վրա

Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը 3-րդ շրջանում հաղթելով բրիտանացի Դենիել Էվանսին 6:4, 6:2, 6:2 հաշվով, տարավ 150-րդ հաղթանակը խոտածածկի վրա:

Այս ցուցանիշով Ֆեդերերը գրավում է 2-րդ տեղը բաց դարաշրջանում՝ զիջելով միայն Ջիմի Քոներսին (170 հաղթանակ):

Գործող թենիսիստներից Ֆեդերերի մոտակա մրցակիցն Էնդի Մարեյն է, ում հաշվին գրանցվել է 97 հաղթանակ խոտածածկի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031