Երեկ 35-ամյա լեգենդար դարպասապահը թվիթերյան էջում տեղադրել է «Ռեմբո. առաջին արյուն» ֆիլմից մի կադր, որում գլխավոր հերոս Ջոն Ռեմբոյին համոզում են մնալ բանակում, բայց նա մերժում է այդ առաջարկը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից:
«Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդ, որ գնում է ընտրության, և ինքն արդեն հաշտված է պարտության հետ: Բնականաբար, բոլոր քաղաքական ուժերը, առավելևս՝ իշխող քաղաքական ուժը, որ այսօր մեծամասնություն է, և էապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերից, այդ քաղաքական ուժի առաջնորդը և ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժի առաջնորդ չպետք է ունենա պատվողական տրամադրություն, այլ պետք է ունենա հաղթողական տրամադրություն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին հանդիպել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ Կարո Արմենի եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց Հ. Բագրատյանի ելույթը՝ հորդորելով նրան անուններ տալ, թե ով է քծնել. «Եթե քծնող կա, անուններ տվեք, մենք պաշտպանում են ՀՀ-ի շահերը, ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք բացառապես՝ մեր երկրի շահերից ելնելով: Ընդմիջմանը ես ձեզ հետ կզրուցեմ քծնողների մասին»:
Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։
ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը:
Բեռլինում լույս հունիսի 29-ի գիշերը դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել: Դրանց թվում է նաեւ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լ.Սարգսյանը նշեց, որ խնդիրը ռեսուրսի մեջ է: «ՀՀԿ-ն ունի ամենամեծ ռեսուրսը և կարողացել է արդյունավետ օգտագործել»,- ասաց Լ. Սարգսյանը:
«Ի՞նչ է տվել մեզ ՀԱՊԿ-ը. ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, նաև այսօր այն սպառազինությունը, որ մենք ստանում ենք, ստանում ենք այդ պայմանագրի շրջանակներում: ՀՀ-ի ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ երկարաժամկետ պետք է լինի, պետք է խորացնենք, և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցումը չպետք է ունենա այլընտրանք, որովհետև այլընտրանքը Թուրքիան է»:
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրելու հարցը քննարկվում է, մոտ օրերս որոշում կկայացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն պալիգոնների մոտ քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն չի խնդրել Կրեմլից խոցված «Սու-24»-ի համար: Այդ մասին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը, հայտնում է Reuters-ը:
ՌԴ ԱԻՆ Մերձմոսկովյան Ժուկովսկի օդակայանից հունիսի 29-ին կիրականացվի ռուսաստանյան AN148 օդանավի չվերթը դեպի Վլադիկավկազ՝ Վերին Լարսի անցակետում հայտնված մարդկանց տարհանելու նպատակով:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիա է ուղարկել 30 զինյալի: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը՝ մեկնաբանելով Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչությունը:
…Ադրբեջանը կիրառեց ագեսիա, ի՞նչ արեց ՀԱՊԿ-ն, որևէ արձագանք կա՞ այս ուղղությամբ, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ն
ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
2 թուրք զինծառայող է սպանվել և 3-ն ստացել է վիրավորում Դիարբեքիր նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախումների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Պայմանագիրը մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս ՀՀ-ում տեղակայված ռուսական արսենալը օգտագվործել մեկ հրահանգով, որից հետո նոր ռուսական կողմին տեղյակ պահել, հիմա դա լա՞վ է, թե՞՝ վատ:
Ավելի քան 4 մլն մարդ է իր ստորագրությունը դրել հայցապահանջի տակ, որը կոչ է անում վերանայել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որտեղ որոշում էր կայացվել լքել միությունը:
Հունիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչներից մեկն իր տանը փորձում է ինքնասպանություն գործել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ այն օգուտի համար, որը մտադիր է ստանալ Բրիտանիան, նոր հարաբերություններ կառուցելով Եվրամիության հետ, պետք է վճարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: