
«Ես ուշադիր նայել եմ Բալասանյանի ճակատին, որևէ բան չեմ ընթերցել». Վահրամ Բաղդասարյան

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀԿ-ի կողմից առաջադրելու հարցը քննարկվում է, մոտ օրերս որոշում կկայացվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա համար մտահոգիչ չէ, որ Ս.Բալասանյանը նախկինում տարբեր կուսակցությունների անդամ է եղել և ասում էր՝ իր ճակատին գրված է՝ «ՕԵԿ», հետո՝ «ԲՀԿ», հիմա էլ կլինի՝ «ՀՀԿ»:
«Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Բալասանյանի ճակատին, որևէ բան չեմ ընթերցել: Համենայն դեպս` մենք թեկնածուների հետ կապված այդքան էլ կուսակցական պատկանելության վրա չենք սևեռվում, որովհետև մեր կառավարության անդամների մեջ էլ կան անկուսակցականներ, ֆրակցիայի մեջ էլ կան: Եթե տեսնում եք, մենք կադրային քաղաքականության մեջ ավելի շատ նայում ենք հնարավորություններին»,- ասաց Վ.Բաղդասարյանը: