
««Մանչեսթեր Յունայթեդն» էականորեն բարելավել է Մխիթարյանի վերաբերյալ առաջարկը». Հանս-Յոահիմ Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակը:
«Իրավիճակը փոխվել է: «Մանչեսթեր Յունայթեդն» էականորեն բարելավել է իր առաջարկը: Այսպիսի իրավիճակներում միշտ պետք է մի քանի ասպեկտներ հաշվի առնել:
Ես արդեն խոսել եմ անհրաժեշտ մարդկանց հետ, և առաջիկա հանգստյան օրերին ծանր ու թեթև կանենք բոլոր «դեմերն» ու «կողմերը»: Որոշումը կկայացվի կիրակիից ոչ ուշ, որովհետև երկուշաբթի մեզ մոտ սկսվում են նախամրցաշրջանային մարզումները»,- նշել է Վատցկեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար վճարելու է 38 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը