Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
«Հարավային գազային միջանցքը» ՓԲԸ-ն Անդրատլանտյան գազատարի (TAP) նախագծի շինարարության վրա մինչև 2020թ. պլանավորում է ծախսել շուրջ 1,2 մլրդ դոլար (ավելի քան 1,8 մլրդ մանաթ):
Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ըստ Nouvelles d`Armenie-ի՝ «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
Գործարքի արժեքը չի բարձրաձայնվում, բայց «Սաութհեմփթոնը» նշել է, որ այդ տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սենեգալցու համար «Սրբերը» կստանան մոտ 46.5 մլն եվրո:
«Ինչպես ցույց է տալիս վերջին շրջանի փորձը, Թուրքիայում նման ահաբեկչությունները կշարունակվեն: Ցավալի է, որ եղան անմեղ զոհեր, բայց եթե աշխարհաքաղաքական առումով բնութագրենք, ապա Թուրքիան ստանում է այն, ինչին արժանի է: Նա մտավ Սիրիայի խաղի մեջ, բռնեց ահաբեկիչների կողմը` օգտագործեց նրանց իր նպատակների համար»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ արձագանքել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը. «Այդ մասին հարցրեք ձերբակալողներին»։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղադրվել է Լիոնել Մեսիի բրոնզաձույլ արձանը: Մեսիին նվիրված արձանի բացմանը ներկա է գտնվել նաև Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգեսը:
Հայտնի է դարձել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
. «Իմ շփումները ցույց են տալիս, որ սպասելիքը հենց դա է: Դոնորները ցանկանում են համոզվել, որ իշանություններն այս համաձայնությանը լուրջ են վերաբերվում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
«Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնման շուրջ:
«Սրանից հետո ուղղակի կոչ կանեմ՝ Ձեր չափները ճանաչեք, եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք այստեղից դուրս, եթե շատ ուժեղ տղա եք, եկեք տղայական ռազբորկի, ոչ թե այստեղ վազելով երկու բառ ասեք ու թռեք: Էդ նույն Սերժ Սարգսյանի հետ պակաս համագործակցության մեջ չեք: Ամբիոնում հնչած ամբողջ ելույթն իշխանության պատվեր էր: Բացահայտվեց իշխանության գործիքը»:
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների անցկացման համար, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Այս սպառնալիքների դեմ պայքարելու շուրջ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումն ամենաբարդ խնդիրն է: Դա բավարար ռեսուրսներ է պահանջում: Ուելսում գործընկերները պարտավորություն ստանձնեցին բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 2%-ի»:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ադրբեջան կայանալիք այցի վերաբերյալ:
Պատգամավորի ելույթի ժամանակ ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանն ինչ-որ բաներ էր բղավում: Նա Նիկոլ Փաշինյանին «համբալ» անվանեց: «Վալերիանկա չկա՞ էստեղ, հանգստացի մի հատ»,- Բիշարյանի հայտարարությանն արձագանքեց Փաշինյանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է դեկտեմբերի 1-ից չեղյալ հայտարարել վիզային սահմանափակումները մեքսիկացիների համար:
«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան աշխատանքային պայմանագիր է կնքել «Միլանի» հետ:
Հարգելի քաղաքացիներ, խնդրահարույց հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն հետևյալ հեռախոսահամարով` 010 65 03 05:
Հայաստանի կողմից տարածքների զիջումը և Հոկտեմբերի 27-ը:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցությունում ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները եւ հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսվում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:
2016թ. հունիսի 24-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (UNIBB1) ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնել ու հասցեական և ռեպո գործարքներ:
«Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ո՞ղջ, թե՞ մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը»:
Ֆուտբոլի ֆեդերացիաների խորհուրդը կայացրել է որոշում՝ համաձայն որի Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ընթացքում ֆուտբոլասերները Ռուսաստան կարող են մտնել առանց մուտքի վիզաների: Որոշումը ուժի մեջ է մտնելու առաջնության մեկնարկից 10 օր առաջ և գործելու է մինչև առաջնության ավարտից 10 օր հետո: