Բաժիններ՝

Երկրպագուները Ռուսաստան կարող են մտնել առանց մուտքի վիզայի

Ֆուտբոլի ֆեդերացիաների խորհուրդը կայացրել է որոշում՝ համաձայն որի Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնության ընթացքում ֆուտբոլասերները Ռուսաստան կարող են մտնել առանց մուտքի վիզաների: Որոշումը ուժի մեջ է մտնելու առաջնության մեկնարկից 10 օր առաջ և գործելու է մինչև առաջնության ավարտից 10 օր հետո:

Բացի ֆան ID-ից, երկրպագուները պարտավոր են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և համապատասխան խաղի տոմսը: Ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց համար կգործի վիզայով անցնելու համակարգը: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները և ժամանող հյուրերը հնարավորություն կստանան օգտվել համապատասխան ավտոբուսներից և այլ փոխադրամիջոցներից: Վերջնական որոշումը կհաստատվի առաջիկա երեք օրում՝ փասթաթղթի ամբողջական պատրաստ լինելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930