Բաժիններ՝

«Հարավային գազային միջանցքը» մինչև 2020թ. TAP-ի վրա կծախսի 1,2 մլրդ դոլար. SOCAR

«Հարավային գազային միջանցքը» ՓԲԸ-ն Անդրատլանտյան գազատարի (TAP) նախագծի շինարարության վրա մինչև 2020թ. պլանավորում է ծախսել շուրջ 1,2 մլրդ դոլար (ավելի քան 1,8 մլրդ մանաթ):

Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիևը:

Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերը, որ անհրաժեշտ են TAP-ի շինարարության համար, կազմում են 6,3 մլրդ դոլար (9,7 մլրդ մանաթ):

«Խողովակատարի սկզբնական հզորությունը կկազմի 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ավելացման հնարավորությամբ»,- ասել է նա:

Վագիֆ Ալիևի խոսքով՝ մայիսի վերջի դրությամբ իրականացվել է նախագծի աշխատանքների 19,5 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ ներդրվել է 877 մլն եվրո»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930