
Օբաման զանգահարել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Օբաման հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունն ու ցավակցել Թուրքիայի նախագահին:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով սպանվել է 41 մարդ, հիվանդանոցներում է գտնվում 239 վիրավոր:
Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության զոհերի:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունն իրականացրել են ԴԱԻՇ-ի մահապարտները: