Բաժիններ՝

«Մյուս որդիս պետք է գա սահման և պահպանի իր զոհված եղբոր հուշաքարը». Քալաշ Սլոյան

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայրը, Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների  հերոս Քալաշ Սլոյանը, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաեւ՝ Քյարամի եւ նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քալաշ Սլոյանը երկար ժամանակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը եւ Քյարամ Սլոյանը լաց էր լինում: «Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ո՞ղջ, թե՞ մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը:

Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Քալաշ Սլոյանը:

Նրան, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ մեր սահմանների պաշտպանության խնդիրը: «Ես պետք է խնդրեմ մեր զինկոմին, որ մյուս որդուս վերցնեն պայմանագրային զինծառայության եւ հատուկ ուղարկեն 116-րդ մարտական դիրք, որ նա մեր սահմանի հետ մեկտեղ պաշտպանի նաեւ իր եղբոր սրբավայրը: Սա պատվի հարց է, եւ թշնամին միշտ պետք է արժանի հակահարված ստանա»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ հայտարարեց Քալաշ Սլոյանը:

Կարդացեք նաև

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս