
Պաշտոնական. Մոնտելան «Միլանի» նոր գլխավոր մարզիչն է

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան աշխատանքային պայմանագիր է կնքել «Միլանի» հետ:
Մինչև «Սամպդորիան», 42-ամյա մասնագետը մարզել է նաև «Ռոման», «Կատանիան» և «Ֆիորենտինան»:
Ինչպես հաղորդում է «Միլանի» պաշտոնական կայքը, Մոնտելան «Միլանի» հետ կնքել է երկամյա պայմանագիր:
«Միլանի» նախորդ մարզիչն էր Կրիստիան Բրոկին, ով ապրիլի 12-ին փոխարինել էր «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Սինիշա Միխայլովիչին:
2015-16թթ. մրցաշրջանի արդյունքներով, «Միլանը» գրավեց 7-րդ տեղը՝ հետ մնալով «Յուվենթուսից» 34 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը