Բիշարյանը Փաշինյանին դահլիճից դուրս տղայական «ռազբորկի» է կանչում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «ընդդիմադիր» ուժերի՝ «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների և իշխանությունների հետ նրանց համագործակցության մասին ելույթն ուղեկցվել էր միմյանց հասցեին վիրավորանքներով: Ն. Փաշինյանի ելույթից հետո ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց Փաշինյանի ելույթին:

«Եկել եք, պատմում եք ձեր տեսանկյունից՝ ողորմելի, լրագրողական մակարդակի գնահատականներով, որը միշտ արել եք, դա դեռ չի նշանակում, որ դա կարողանալու եք շարունակել, որովհետև դուք ձեր քթին ուտելու եք… »,- ի պատասխան Փաշինյանի ելույթի՝ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Վերջինիս խոսքով՝ կան մարդիկ, որ հնարավորություն են ունեցել այստեղ խոսել, դա դեռ չի նշանակում, որ իրենք իրավունք ունեն գնահատականներ տալու երկար ճանապարհ անցած ուժերին. «Մարտի 1-ի արյունն այսօր ձեր վրա է, և հենց քո վրա է, որովհետև ինքդ մոլորեցնելով տասնյակ-հազարավոր մարդկանց՝ տարաք զոհաբերության, և խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը: Սրանից հետո ուղղակի կոչ կանեմ՝ Ձեր չափները ճանաչեք, եթե չափվելու տեղ եք ուզում, եկեք այստեղից դուրս, եթե շատ ուժեղ տղա եք, եկեք տղայական ռազբորկի, ոչ թե այստեղ վազելով երկու բառ ասեք ու թռեք: Էդ նույն Սերժ Սարգսյանի հետ պակաս համագործակցության մեջ չեք: Ամբիոնում հնչած ամբողջ ելույթն իշխանության պատվեր էր: Բացահայտվեց իշխանության գործիքը»:

Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դահլիճում նստած՝ միայն ծիծաղում էր:

Տեսանյութեր

Լրահոս