Ինչո՞ւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը չի արտասանում «ցեղասպանություն» բառը

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական պահի ենք հասել»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Նա որպես դրական պահ համարեց այն, որ հաճախակի են դարձել նախագահների հանդիպումները, ակտիվացել են համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են լինելու հակամարտության գոտում ճգնաժամային իրավիճակը վերացնելուն:

Նա պարզաբանեց, որ պետք ելնել նրանից, որ նախկինում «ճիշտ դուռը չեն թակել», ավելին՝ ակնկալիքներ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից:

«Պետք է ապահովվի զինադադարը, այն պահպանվի նախկինի նման, Կասպրշիկի գրասենյակը, կարողությունները պետք է ընդլայնվեն և համաձայնություն ձեռք բերվի մեխանիզմների շուրջ»,- ասաց Շտայնմայերը:

Հարցին, թե Դուք, որ աջակցել եք Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ինչո՞ւ չեք արտասանում «ցեղասպանություն» բառը, Շտայնմայերը պատասխանեց, որ այդ բանաձևին իր աջակցությունն է ցուցաբերել, այդ իսկ պատճառով չի օգտագործել:

Ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այդպիսի խնդիրները չեն հանգում միայն մեկ բառի գործածությանը, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 101 արի անց այդպիսի բանաձև է ընդունվում, անդրադարձ կատարվում պատմական սեփական փորձին: Նա նշեց, որ այն կարծիքին են, որ պետք է ՀՀ-Թուրքիա հարաբերությունները հնարավորինս բարելավել: Ըստ նրա, պետք հետազոտել Գերմանական կայսրության գործողությունները ևս:

Տեսանյութեր

Լրահոս