Բաժիններ՝

Լեբրոն Ջեյմսը կստանա ազատ գործակալի կարգավիճակ

Լեբրոն Ջեյմսը հուլիսի 1-ին կստանա ազատ բասկետբոլիստի կարգավիճակ: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենաթանկ բասկետբոլիստի պայմանագրում կա մի կետ, որի համաձայն վերջինս կարող է 1-ին մրցաշրջանը անցկացնելուց հետո հեռանալ ակումբից: Ջեյմսը որոշել է հրաժարվել հին պայմանագրից, ստանալ ազատ կարգավիճակ, այնուհետև նոր` ավելի բարելավված պայմաններով պայման ագիր կնքել «Քլիվլենդ Կավալիերս»-ի հետ: Այս մասին հայտնում է «ESPN»-ը:

Այս մրցաշրջանում Լեբրոն Ջեյմսը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում հարազատ ակումբի հետ կարողացել է դառնալ չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս