Բաժիններ՝

Լարսից տեղափոխվող քաղաքացիներին կդիմավորեն ՀՀ ԱԻՆ աշխատակիցները

Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:

«Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայություններիաշխատակիցները:

Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնենք հաջորդիվ:

Արդեն հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավի առաջին չվերթով Երևան ժամանող ուղևորների անունները. cucak_640x1081

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: 29 (1)_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս