Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մշակել են հայ եւ ֆրանսիացի իրավաբանները

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները: Տեքստը մշակվել է Ֆրանսիայի Սահմանադրությանը համապատասխան և հայ համայնքի համար ընդունելի տարբերակով:

Այդ մասին «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքինախագծի» տեքստին, որը Ֆրանսիայի կառավարությունը հրապարկել է հունիսի 29-­ին:

«Այս տարվա հունվարի 25-­ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառավարության ներկայացուցիչներին հանձնարարեց առաջարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենքի տեքստ, որը կհամապատասխանի նաև Սահմանադրությանը: Հայկական կազմակերպությունների մասնագետներն աշխատեցին ֆրանսիացի իրավաբանների հետ՝ մեզ համար ընդունելի և Սահմանադրությանը համապատասխանող տեքստ մշակելու համար: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը տեր կանգնեց իր խոստմանը և սպասվում է, որ հունիսի 30­ ին կամ հուլիսի 4­-ին այն կներկայացվի Ազգային ժողով: Օրենքի նախագիծը հավասար է հակառասիստական և հակասեմիտական օրենքների տեքստերին»,­- ասաց Փափազյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի տեքստում որպես ցեղասպանության օրինակ նշվում է Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս