
Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոն լինել Թուրքիա այցելելիս

Բելգիայի ԱԳՆ-ը Ստամբուլի օդանավակայանի պայթյունից հետո իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թուրքիայի տարածքում զգոնություն պահպանել, քանի որ կարծում է, որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին Թուրքիայում չեն բացառվում ահաբեկչական նոր հարձակումներ, հաղորդել է RIA Novosti-ն:
Ահաբեկչության հետ կապված` Բելգիայի ԱԳՆ-ը Թուրքիայում գտնվող բելգիացի զբոսաշրջիկներին կոչ է արել կապվել ավիաընկերությունների հետ ու հետևել տեղի իշխանությունների ցուցումներին:
«Զբոսաշրջիկները, ովքեր երեքշաբթի երեկոյան եղել են Աթաթուրքի անվան օդանավակայանում, խնդրում ենք կապնվել իրենց ընտանիքների հետ՝ նրանց հանգստացնելու համար»,- ասվել է հայտարարության մեջ:
Բելգիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ վերջին ամիսներին ահաբեկչություններ են գրանցվել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Դիարբեքիր ու Գազիանթեփ, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ:
Գերատեսչությունն ընդգծում է, որ ահաբեկիչների թիրախում են եղել ոչ միայն ոստիկաններն ու զինվորականները, այլև զբոսաշրջիկները.
«Ահաբեկչությունների թիրախում կարող են հայտնվել նաև զբոսաշրջիկները, այդ պատճառով, խորհուրդ է տրվում ուժեղացված զգոնություն ցուցաբերել»: