
Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններին

Եվրամիությունն ու Ադրբեջանը պատրաստ են բանակցություններ սկսել միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
ԵՄ-ն Ադրբեջանի կառավարությանը նոր համաձայնագրի նախագիծը ներկայացրել էր 2015 թվականի մայիսին՝ Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:
«Այդ համաձայնագիրը շատ բան կտա ԵՄ-ին ու Ադրբեջանին ավիացիոն ոլորտում մրցակցության բարձրացման պլանում: Վերջերս Ադրբեջանը բաց երկնքի մասին համաձայնագիր է կնքեց ԱՄՆ-ի հետ, և ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում ավիահամաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին»,- հայտարարել է Մարդը: