Բրյուսելում ավարտվել է ՀՀ-ԵՄ բանակցությունների չորրորդ փուլը
Բրյուսելում հունիսի 21-22-ն կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ-ում Հայաստանի և ՀՀ-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։
Բանակցությունների վերջում տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփվեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Երևանում` 2016 թվականի աշնանը։