
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի ժամանակացույցը (տեսանյութ)

Համաձայն Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ հունիսի 24-ին մեկնարկող հայաստանյան այցի ժամանակացույցի, հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը, որի մուտքը լինելու է ազատ:
Ըստ ժամանակացույցի՝
Հունիսի 25-ին՝ 10:00-ին Սուրբ և Անմահ պատարագ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար:
Ժամը 18:00-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին՝ ժամը 9:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում տեղի կունենա Սբ Պատարագի արարողությունը: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: