![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1341700393.jpg)
Ռուսաստանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Սոչիում երկկողմ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե նա դրական պատասխան տա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:
Այս մասին RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, ներառյալ՝ Թուրքիային և Ուկրաինային, սակայն դեռ պատասխան չկա: Կարծում եմ՝ այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթվա սկզբին, ամեն ինչ պարզ կլինի»,- հավելել է Վասիլի Նեբենզյան:
Նա նշել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում, քանի որ դա բազմակողմ հարթակ է, սակայն, նրա խոսքով, եթե Չավուշօղլուն ընդունի հրավերը, կարող է հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ:
«Նման հնարավորություն կլինի: Մենք ոչ ոքից չենք փախչում, բոլորի հետ խոսում ենք ու բաց ենք բոլոր տեսակի խոսակցությունների համար»,- ասել է նա: