
Առեղծվածային դեպք Երևանում. Այգեձոր թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է նախկին դասախոսի` մարմինը գլխից անջատված, մումիֆիկացված դին. shamshyan.com

Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է ` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո այցլելելով ազգականի տուն` տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են: Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին:
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ, Արտակարգ իրավաճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով:
Տան ներսում` ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան ներսում կային նաև սատկած առնետներ և մկներ:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: