Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ երկրում «գունավոր հեղափոխության» փորձեր են արվում: «Բոլորս էլ գիտենք, որ այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» ունեն տարբեր մեթոդներ և դրանք սկսվում են մտացածին ցույցերից, սպանություններից, իշխանությունը զավթելու փորձերից: Այս բոլոր տարրերը նկատելի են նաև մեզ մոտ»,- ըստ gazeta.ru-ի՝ հայտարարել է Նազարբաևը՝ անդրադառնալով Ղազախստանի Ակտոբե քաղաքում գրոհայինների զինված հարձակումներին, որոնք ուղղված էին խանութների, զորամասերի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է ևս մի քանի զինծառայող: Տեղեկացրել ենք նաև, որ երկու զինծառայող զոհվել է:
Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել վերամիավորման շուրջ բանակցությունները:
Մազաթափությունը ժամանակակից հասարակությունում տարածված խնդիր է: Սա կարող է առաջանալ մի շարք գործոնների ազդեցությունից՝ ալերգիաներ, հորմոնալ խախտումներ, սննդի պակաս, սթրես, անորակ խնամքի միջոցներ:
Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում խոստովանել է, որ հանդիպում է մահմեդականի հետ։
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Անպայման»: ArmLur.am-ի` Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք խորհրդարանում հարցին այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը: «Խի ինձնից լավերը կա՞ն, որ կընտրվեն»,- արձագանքեց նա
«Ես շատ էի ուզում վերաստորագրել պայմանագիրը, դա իմ երազանքի կատարումն էր: Ես միշտ ուզեցել եմ ավարտել կարիերաս՝ դաշտ դուրս գալով միայն «Ռոմայի» մարզաշապիկով: Նախագահի հետ բանակցություններից հետո ես ավելի համոզվեցի այն բանում, որ միասին աշխատելով՝ մենք կարող ենք անհավանական արդյունքների հասնել»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում հռոմեացիների պաշտոնական կայքը:
Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխնախարարների կրճատումներ ասելով կոնկրետ ո՞ր ոլորտներն ի նկատի ունի:
Ակտիվ ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում Թալիշից տարհանված բնակիչների համար կառուցվող ժամանակավոր կացարանների շինարարական աշխատանքները :
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանն այս ամռանը կարող է վերադառնալ իտալական Ա սերիա:
Ս.Կարապետյանը պնդեց, որ ջերմոցային տնտեսությունների արտադրության հաշվին է ավելացել լոլիկի արտահանումը: Խաղողի բերքահավաքի հետ կապված՝ նա նշեց, որ մթերված խաղողի 98%-ի դիմաց պարտքը 1 մլրդ 300 մլն դրամ է մնացել, գործընթացը հսկողության տակ է. «Կոնյակի ու գինու արտահանումը պակասեց, և խնդիրներ առաջացան, սակայն կազմակերպությունները վարկեր են ստացել, և վճարման գործընթացը շարունակվում է ամեն օր»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Իրանի նախագահը ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է, որ Իրանը պատրաստ է ՀՀ տարածքով Պարսից ծոցից դեպի Սև ծով կապող միջանցքը բացելու համար կատարել ներդրումներ, տեխնիկական և շինարարական աջակցություն տրամադրել: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվել այս ուղղությամբ, և երբվանի՞ց մենք կունենանք այդ տարանցիկ պետության հնարավորությունը` նավթամուղի և գազամուղի հետ կապված:
«Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինել առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»,- գրել է նա։
Անկարան շարունակում է բանակցությունները Բրյուսելի հետ՝ առանց վիզային ռեժիմի անցնելու համար ու մոտ ժամանակներս նրանից քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Ստամբուլի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հեղինակները, համաձայն հետաքննության տվյալների, իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
«Հարցը քննարկել ենք և միջկառավարական հանձնաժողովի, և պետական շփումների շրջանակներում: Մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և խոսքն այստեղ վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գորընթացների հաշվարկմանը: Հույս ունենք մի օր տեսնել, որ չեխական ավիաընկերությունը վերականգնել է իր չվերթները դեպի Հայաստան, քանի որ ուղղակի կապը նպաստում է մարդկանց շփմանն ու գործարարության զարգացմանը»,-ասաց փոխնախարարը:
«Մենք ունենք 2.7% գնանկում, դինամիկան ցույց է տալիս, որ ամռան ամիսներին նույնպես կունենանք գնանկում, և տարվա վերջին կլինի 0% գնաճ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ազդում գնաճը, հատկապես՝ կենսաթոշակառուների կենսամակարդակի վրա:
«Այն ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, մենք դրանք քայլ առ քայլ իրականացնում ենք: Ուղղակի պետք չէ ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են: Դրա համար ժամանակ և ռեսուրս է պետք, և մենք հետևողական, դանդաղ շտապելով՝ գնալու ենք առաջ: Արդյունքները կտեսնեք շուտով»,- ասաց Հ.Աբրահամյանը` հավելելով, որ նախարարություններում կրճատումներ են կատարվում` փոխնախարարների մակարդակով:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ հաստատվել է փաստը, որ Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածքը:
Բնական աղետի`հունիսի 8-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Գիշերը գետը վարարել է եւ լցվել դիրքերը: Աղետի պատճառով, դիրքերում հերթապահող վեց զինծառայողներ տուժել են:
Ավանդաբար այս կինոֆորումի ծրագիրը ներառում է ոչ միայն գեղարվեստական, այլեւ վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի քաղաքի տասը կինոթատրոններում եւ կտեւի մինչեւ հունիսի 19-ը, կկայանան 25 համաշխարհային պրեմիերաներ, 139 ֆիլմեր առաջին անգամ կցուցադրվեն Ավստրալիայում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում՝ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, որը երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է, հայտնում է BBC-ն:
Նախարարը կրկնեց, որ աշխատանքային խմբում ներգրավել են բոլոր ուժերին, որոնք կարող էին առաջարկություններ ներկայացնել: Նա նշեց, որ «Նաիրիտը» 1940 թ.-ից աշխատել է մինչև 88թ., արտադրել է 59-80 հազար տոննա կաուչուկ, հետո Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնել աշխատանքը, 94 թ.-ից հետո մաքսիմալ արատադրանքը եղել է 8000 տոննա` 2007 թ.-ին: Լ.Յոլյանի խոսքով` ինքնածախսածածկման համար «Նաիրիտը» պետք է նվազագույնը 10-12 հազար տոննա արտադրի, որպեսզի գործունեությունն արդարացված լինի:
Տասնութ երիտասարդ ծառայության է ընդունվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում:
Հունիսի 9-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ ժամանակներս կարող է հայտարարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին: The Sun-ը վստահեցնում է, որ «կանոնիրներն&raq uo; արդեն դորտմունդյան ակումբի հետ համաձայնեցրել են 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը և Մխիթարյանի համար կվճարեն 25 մլն ֆունտ: