Բաժիններ՝

Քլինթոնը հաղթանակել է Կալիֆոռնիայում դեմոկրատների փրայմերիզում՝ ամրապնդելով առաջատարի դիրքերը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում՝ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, որը երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է, հայտնում է BBC-ն:

Այդկերպ, Քլինթոնը վերջնականապես ամրապնդել է առաջատարի իր դիրքերը ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
Ավելի վաղ Քլինթոնը կուսակցական համագումարում արդեն բավականաչափ ձայներ էր հավաքել պատվիրակներից, որպեսզի դառնա պատմության մեջ առաջին կինը, որը առաջադրված է կուսակցության կողմից՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Նա իր հաղթանակն անվանել է հաղթական դարաշրջան բոլոր կանանց համար: «Այսօրվա հաղթանակը չի պատկանում մի մարդու: Սա սերնդի հաղթանակն է»,- հայտարարել է Քլինթոնը:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մեկ այլ թեկնածու՝ սենատոր Բեռնի Սանդերսը, հաղթանակ է տարել Մոնտանա և Հյուսիսային Դակոտա նահանգներում՝ նախնական ընտրությունների ժամանակ:

Չնայած Քլինթոնից ակնհայտորեն հետ մնալու փաստին՝ Սանդերսը հրաժարվել է ընդունել իր պարտությունը և հայտարարել է, որ մտադիր է հաղթել Վաշինգտոնի փրայմերիզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930