
39-ամյա Ֆրանչեսկո Տոտին երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

Իտալացին կնշի 40-ամյակը «գայլերի» ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ տարով: Այդ մասին հաղորդում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
«Ես շատ էի ուզում վերաստորագրել պայմանագիրը, դա իմ երազանքի կատարումն էր: Ես միշտ ուզեցել եմ ավարտել կարիերաս՝ դաշտ դուրս գալով միայն «Ռոմայի» մարզաշապիկով: Նախագահի հետ բանակցություններից հետո ես ավելի համոզվեցի այն բանում, որ միասին աշխատելով՝ մենք կարող ենք անհավանական արդյունքների հասնել»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում հռոմեացիների պաշտոնական կայքը:
Ֆրանչեսկոն միացել է «Ռոմային» 1989 թվականին՝ 12 տարեկան հասակում: Նրա դեբյուտը հիմնական կազմում տեղի է ունեցել 1993 թվականին՝ 16 տարեկանում:
Տոտտին հռոմեացիների կազմում իր առաջին գոլը խփել է 1994 թվականին սեպտեմբերի 4-ին:
Սեպտեմբերի 27-ին կլրանա Տոտտիի 40-ամյակը:
Իտալացին 25-րդ մրցաշրջանը կանցկացնի «Ռոմայի» կազմում:
2015-16թթ. մրցաշրջանում Տոտտին անցկացրել է 15 խաղ և խփել է 5 գոլ:
«Ռոմայի» ավագն ակումբի կազմում անցկացրել է 758 խաղ և խփել է 304 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը