Նազարբաևը զգուշանում է «գունավոր հեղափոխություններից»

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ երկրում «գունավոր հեղափոխության» փորձեր են արվում: «Բոլորս էլ գիտենք, որ այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» ունեն տարբեր մեթոդներ և դրանք սկսվում են մտացածին ցույցերից, սպանություններից, իշխանությունը զավթելու փորձերից: Այս բոլոր տարրերը նկատելի են նաև մեզ մոտ»,- ըստ gazeta.ru-ի՝ հայտարարել է Նազարբաևը՝ անդրադառնալով Ղազախստանի Ակտոբե քաղաքում գրոհայինների զինված հարձակումներին, որոնք ուղղված էին խանութների, զորամասերի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Ի պատասխան գրոհայինների այդ գործողությունների, իշխանությունները հակահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով շրջափակել էին քաղաքը:

Նա նաև ասել է, որ ծայրահեղականներին ու ահաբեկիչներին ճնշելու համար պետությունը կգործադրի խստագույն բոլոր մեթոդները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930