«Իմ տղամարդը մահմեդական է». Եվա Ռիվասը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում խոստովանել է, որ հանդիպում է մահմեդականի հետ։ Այս առթիվ Ռիվասը հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում.
«Երեկ չէ առաջին օրը ես շնորհավորեցի մահմեդականներին իրենց սուրբ ամսի՝ Ռամադանի կապակցությամբ և սարսափեցի մարդկանց արձագանքից։ Ամեն տարի նույն բանն է և ամեն տարի ես միևնույնն է վարելու եմ իմ նույն քաղաքականությունը, ինչպես միշտ ամեն հարցում։
Մայրս վիճում է հետս. «Ինչու ես բարձրաձայնում այդ մասին, գիտես մարդկանց արձագանքը, հետո ինքդ էլ նյարդայնանում ես»։ Մայրիկ, ինչ-որ տեղ ճիշտ ես, սակայն մենք տարբեր բնավորություն ունենք, նա թևեր ունի, իսկ ես՝ կոտոշներ։ Չի գա այն օրը, երբ ես չեմ անի կամ չեմ ասի ինչ որ բան, որովհետև ինձ կանհանգստացնի, թե ինչ են այդ մասին մտածում մյուսները։ Ես լիարժեք անհատականություն եմ, ով ունի իր հաստատուն կարծիքն այս կամ այն հարցի շուրջ։ Դուր չի՞ գալիս. վարդերի թերթիկներով սփռված կարմիր գորգը ձեզ։ Դուք ադեկվա՞տ եք։ Ինչու՞ եք որևէ կրոն դասում վերև կամ ներքև և համարձակվում քննադատել։
Այն, որ ծնվել եք այս կամ այն կրոնի ուսմունքը դավանելով՝ ձեզ իրավունք չի տալիս դա լավը համարել, ընդհանրապես, ինչպես կարելի է կրոնը լավ կամ վատը համարել…Ես քրիստոնյա եմ և ունեմ բազում մահմեդական ծանոթներ։ Ավելին ասեմ՝ իմ տղամարդը մահմեդական է։ Հիմա ինչ, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պետք է ատե՞մ այլ դավանանք ունեցողներին և ստորացնե՞մ դրանց հետևորդներին։ Ավելի շատ ադեկվատություն, պարոնայք, 21-րդ դարն է։ Բոլոր կրոններում էլ կան մարդասպաններ, գողեր, բռնաբարներ և անգամ սվինգերներ…Դուք ինձ չպետք է ասեք՝ ում շնորհավորեմ, սովորեցնել՝ թե ում սիրեմ, ում հետ շփվեմ։ Եթե դուք ձեր հայացքներում սահմանափակ եք, գնացեք ձեր կողմնակիցների հետ և միասին բամբուկ ծխեք»,- գրել է Եվա Ռիվասը։