Բաժիններ՝

«Արսենալ»-ը «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Մխիթարյանի տեղափոխությունը. The Sun

Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ ժամանակներս կարող է հայտարարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մասին: The Sun-ը վստահեցնում է, որ «կանոնիրներն&raq uo; արդեն դորտմունդյան ակումբի հետ համաձայնեցրել են 27-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը և Մխիթարյանի համար կվճարեն 25 մլն ֆունտ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվել է երկարաձգել «Բորուսիա»-ի հետ պայմանագիրը, որը լրանում է 2017 թվականի ամռանը: Մխիթարյանը «Բորուսիա»-ում է հանդես գալիս 2013 թվականից՝ անցկացնելով 140 խաղ և դառնալով 41 գոլի հեղինակ:

Հայտնի է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենթուս»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն. «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս