
Գարեջուրը՝ մազաթափության դեմ

Մազաթափությունը ժամանակակից հասարակությունում տարածված խնդիր է: Սա կարող է առաջանալ մի շարք գործոնների ազդեցությունից՝ ալերգիաներ, հորմոնալ խախտումներ, սննդի պակաս, սթրես, անորակ խնամքի միջոցներ:
Vajnoe կայքն առաջարկում է հրաշալի բաղադրատոմս, որը խթանում է մազերի աճն այն հատվածներում, որտեղ խնդիր կա:
Բաղադրություն
- 1 ձու
- 1 հասած բանան
- 1 ճ/գ մեղր
- Կես բաժակ գարեջուր
Տարայի մեջ տրորեք բանանը և ավելացրեք ձուն: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ավելացրեք մեղրն ու գարեջուրը, կրկին լավ խառնեք: Ստացված զանգվածը քսեք գլխամաշկին և 5 րոպե մերսեք: Ապա գլխարկ դրեք և թողեք դիմակը մնա մազերին 1 ժամ: Երբ պրեցեդուրան ավարտեք, գլուխը լվացրեք սովորականի պես:
Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրացնում են մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը