Բաժիններ՝

Երկու Կիպրոսների ղեկավարները համաձայնել են բանակցել կղզու վերամիավորման թեմայի շուրջ

Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել վերամիավորման շուրջ բանակցությունները: Չորեքշաբթի օրը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուսթաֆա Ակինջին հանդիպում են անցկացրել: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, 2016թ հունիսի 17­-ից սկսած՝ նախատեսվում է շաբաթական երկու հանդիպում, որոնց ընթացքում առաջնորդները գտնելու են հարցի խաղաղ կարգավորման տարբերակներ:

Ինչպես նշել է Անաստասիադիսը, խնդիրը կարող է լուծվել արդեն այս տարվա վերջում, եթե ակտիվ քննարկումները լավ փոխգործակցություն ձեւավորեն կողմերի միջև և պահպանվի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում բանակցություններն ընթանալու են համաձայն մշակված ծրագրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930