Բաժիններ՝

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանից Հայաստանի տարածք անցած ադրբեջանուհուն

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ հաստատվել է փաստը, որ Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածքը: Ինչպես գործակալությանը հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովան, այսօր Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են կնոջը, ով հունիսի 7-ին հատել է Հայաստանի սահմանը:

Հուսեյնովան հավելել է, որ համաձայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի իր մանդատի, իրականացնելու է նրա պահման վայրի մոնիթորինգ, ինչպես նաև ապահովելու է նրա կապը ընտանիքների հետ: Եթե քաղաքացին ցանկություն հայտնի վերադառնալ հայրենիք, Կարմիր խաչը հանդես կգա որպես չեզոք միջնորդ այդ հարցում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձարքըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս