«Շուրջ 5 տարիների ընթացքում էապես փոխվել է քննարկումների որակը, 5 տարի առաջ մարզպետները միայն նշում էին իրենց ծախսերը, իսկ հիմա այդպես չէ, դա իրոք ձեռքբերում է: Իհարկե, կարևոր է՝ ով պետք է ներկայացնի այդ հաշվետվությունը, բայց դա ամենակարևորը չէ, ամենակարևորն այն է, թե ինչ որակով են անցկացվում այդ քննարկումները»,- նշեց Գ. Մինասյանը:
Լամարկուս Օլդրիջը հարազատ թիմի հետ բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում հասել էր մինչև փլեյ-օֆի 2-րդ շրջան և ճանապարհը զիջել «Օկլահոմա-Սիթի Տանդեր»-ին:
Ձեզ է գրում հունիսի 4-ին Երևան-Նուբարաշեն ճանապարհին վեց թափթփուկների կողմից դաժանաբար սպանված Եղիշե Մանուկի Խաչատրյանի կինը՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:
Թուրքական իշխանությունները գերմանացի լրագրողներին չեն թույլատրել լրագրողական այց կատարել ռազմաօդային «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված են գերմանական Tornado ինքնաթիռները, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիոն պայքարին, հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:
Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգի Դյուզիչի քաղաքի քաղաքապետ Օքեշ Նամլըն, որը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, որպես բողոքի նշան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, սև կտորով ծածկել է մեքենայի առջևի հատվածը:
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը տեղափոխվել է Կիպրոսի «Կարմիոտիսա»: Այս մասին հայտնում է Bucket Group Sports Management գործակալությունը:
Երգիչ Անդրեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Իմ հայելին ես» (You are my mirror) երգով:
Հզոր պայթյուն է որոտացել հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Անվտանգության վարչության շենքի հարևանությամբ, հայտնում է HuberTurk հեռուստաալիքը:
«Իհարկե, լավագույն լուծումը կլիներ, եթե երկիրն ընդհանրապես չունենար հանքարդյունաբերություն: Բայց արդյո՞ք դա ճիշտ լուծում է: Արդյոք դա չի՞ նշանակի, որ այդ նույն բնակավայրերում չեն լինի աշխատատեղեր, երկիրը կկորցնի իր տնտեսական զարգացման կարևորագույն հատվածներից մեկը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բոլորի շահերի հավասարակշռումը»:
2016 թ. հունիսի 4-ին Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) կոչով կամավորագրվածների ներկայացուցչական հավաք:
Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:
Հալեպի «Դատական բժշկություն» և «Տուժածների աջակից» միությունները հայտարարություն են հրապարակել, որով կոչ են ուղղել աշխարհին՝ օգնել հուղարկավորելու Սիրիայի պատերազմի վերջին օրերի զոհերին, ինչպես նաև այլ պատճառներով մահացածներին:
«Ես խնդրում եմ՝ ձեններդ կտրեք»,- այսօր Ազգային ժողովի նիստն այսպես սկսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ դիմելով պատգամավորներին:
EgyptAir-ին պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Կահիրե-Պեկին չվերթ, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում այն բանից հետո, երբ ստացվել է ինքնաթիռում ռումբի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» լրատվական պորտալը՝ հղում տալով եգիպտական ավիաընկերությունում աղբյուրին:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել «Ադրբեջանի ավիագծերի» համար ռուսական նորագույն ՄՍ-21 միջինմայրուղային մարդատար հանրանավերի խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռն արտադրող ընկերության՝ «Իրկուտ» կորպորացիայի նախագահ Օլեգ Դեմչենկոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ վավերացրել է օրենքը, որը թույլ է տալիս պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից մինչ դատական հետապնդում իրականացնելը: Այս մասին ասվում է Էրդողանի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը:
«Քոլեջում ստացած գիտելիքներն ու հմտությունները, օգնեցին ինձ ստանալ բարձրագույն կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դրանք մեծզպես նպաստեցին իմ հետագա ձեռքբերումներին և կարիերայի աճին: Ներկայումս, ես աշխատում եմ Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկում, որպես մարկետինգի մասնագետ և գործակալ: Բոլոր նրանց ովքեր դեռևս չեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում՝ առաջարկում եմ ընտրել ՄԿՈՒ ոլորտը, որպես հետագա կարիերայի զարգացման կայուն հիմք»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, բայց նրա ասածը հասկացել է այնպես, որ մենք ոչ թե ընդհանրապես Արցախի հետ գործ չունենք, այլ չենք կարող խառնվել չպարզաբանված հարաբերություններին:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր:
Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարները հունիսի 9-ին կհանդիպեն Թեհրանում, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Գերմանիայի հարցերով Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ քննարկելու Անկարայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու առնչությամբ:
Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին հայտնել են, որ Հայաստանի պետական սահմանի հատման դեպք է արձանագրվել:
Հունիսի 7-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 55 տան մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու:
Հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի համար Հալեպը կդառնա գերեզմանոց, որտեղ կթաղվեն նրա «երազանքներն ու հույսերը»: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ դիմելով Ժողովրդական խորհրդի պատգամավորներին:
Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Ն
Դավիթ եւ Հասմիկ Խաչատրյանները, որոնք ի ծնե տառապում են ուղեղային մանկական կաթվածից, հունիսի 10-ին, Աշտարակից կհասնեն Մոնրեալ, որպեսզի վիրահատութլան ենթարկվեին Մոնրեալի «Շրաիներզ» մանկական հիցանդանոցում հունիսի 14-ին։ Նրանց կեցությունը Կանադայում հովանավորելու է Կանադահայոց թեմի Հայաստանի երեխաների հիմնադրամը (CFFA)։